00:00:00

Վերաքննիչը ստացել է Քոչարյանի և մյուսների գործի նյութերը, այն մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին

20:54, 30 մայիս 2019 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ երեկոյան մուտք է արել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը: Դատարանի գրասենյակի պետ Աննա Աղայանը  փոխանցել է, որ էլեկտրոնային եղանակով գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, որն էլ առաջիկայում որոշում կկայացնի այն վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին: Գործի նյութերը Վերաքննիչ է փոխանցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով, հիշեցնենք, Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելուց երկու օր հետո կասեցրեց տվյալ գործի վարույթը եւ այն ուղարկեց Սահմանադրական դատարան։ Նախկին նախագահի խափանման միջոցի փոփոխության և գործը կասեցնելու դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազությունը և Մարտի 1-ի զոհերի ու տուժողների ներկայացուցիչները: Երկուշաբթի օրը Սահմանադրական դատարանը հաղորդեց, որ գործի նյութերը Դավիթ Գրիգորյանի կողմից համապատասխան գրություն ներկայացնելու դեպքում կարող են վերադարձվել: Երեկ էլ  հայտնի դարձավ, որ դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել Քոչարյանի գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ ուղարկելու համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր