00:00:00

Ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության շղթա

03:44, 30 մայիս 2019 Իրավական

Օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ ստացված տեղեկություններն իրացնելով թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով Սեբաստիայի փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 48–ամյա եւ 39–ամյա տղամարդիկ։ Այս մասին  տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի 6 փաթեթ՝ դեղահաբի բեկորներով։ Ըստ բերման ենթարկվածի հայտարարության հայտնաբերվածը եղել է «Սուբուտեքսի» հաբեր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության ամբողջական շղթա։ Պարզվել է, որ տղամարդը հաբերը ձեռք է բերել երկրորդ անձից, իսկ վերջինս իր հերթին երրորդ անձից էր ստացել։ Կարճ ժամանակում երկուսի ինքնությունն էլ պարզվել է։ Մայիսի 24–ի առավոտյան նախ հայընաբերվել, բաժին բերման ենթարկվել եւ հարցաքննության է ներկայացվել երկրորդը։ Կեսօրն անց Անդրանիկի փողոցում ոստիկաները հայտնաբերել եւ թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել թմրաշղթայի վերջին անձին։ ՀԱ Բ–2 թաղամասում ապրող  38–ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղամիջոցի մեկ հաբ։ Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկվել է նաեւ նրա բնակարանը։ Հայտնաբերվել են 150–ից ավելի հոգեներգործուն տարբեր դեղամիջոցների հաբեր։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր