00:00:00

Արաբկիրում «Mercedes G» ավտոմեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է

19:54, 28 մայիս 2019 Հասարակություն

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից թմրամիջոց հայտնաբերելու փաստով։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, այդ օրը, ժամը 04։30-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով՝ թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկից Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երեւանի բնակիչ 39-ամյա Վարդան Ղ.-ին։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինը եղել է Mercedes G մակնիշի 001 QO 02 համարանիշի ավտոմեքենայով։ Ավտոմեքենայում եղել են նաեւ Երեւանի բնակիչներ 33-ամյա Արա Բ.-ն եւ 27-ամյա Մամիկոն Օ.-ն։ Ավտոմեքենայի նախնական զննությամբ այնտեղ հայտնաբերվել է «Մետամֆետամին» տեսակի թմրամիոցի նմանվող սպիտակ զանգվածով փաթեթ, իսկ վարորդի նստատեղի հատակի ռետինե ծածկոցի վրա՝ նույն թմրամիջոցի զանգված։ Մամիկոն Օ.-ն ոստիկաններին հայտնել է. որ հայտնաբերված «Մետամֆետամին»-ը հանդիսանում է «Կրիստալ» թմրամիջոց եւ պատկանում է իրեն։ Ոստիկանները թմրամիջոցն առգրավել են եւ նշանակվել են դատաքիմիական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ։ Նշված անձինք բաց են թողնվել։ Վարդան Ղ.-ն աշխատում է Երեւանում գործող «Վազ Գրուպ» ընկերության փոխտնօրեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր