00:00:00

Դանակահարության բացահայտում թարմ հետքերով․ դեպքից հինգ օր անց կինը մահացել է

18:30, 28 մայիս 2019 Իրավական

Մայիսի 17-ի վաղ առավոտյան «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արարատ քաղաքում ապրող 38-ամյա մի կին։ Ախտորոշվել է կրծքավանադակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ներքին արնահոսություն։ Անհետաձգելի բուժօգնությունից հետո տուժողը տեղափոխվեց Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ստացիոնար բուժման։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը։ Կինը հիվանդանոց էր տեղափոխվել բանավան թաղամասից։ Նրա տանը հայտնաբերվեցին արնանման հետքեր, արնանման հետքերով խոհանոցային դանակ և այլն։ Քրեական հետախույզները կարճ ժամանակում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված կինը հյուրընկալել էր նախկին ամուսնուն, որի հետ կերել-խմել էին։ Ընթացքում վեճ էր ծագել, որը հանգուցալուծվել էր կնոջ դանակահարությամբ։ Նա կատարվածի մասին դժվարությամբ հայտնել էր հարևաններին, որոնք էլ ահազանգել էին 1-03։ Արարատի ոստիկանները նույն օպերատիվությամբ հայտնաբերեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 42-ամյա տղամարդուն, որը բերման ենթարկվեց բաժին, ներկայացվեց տարածքային նախաքննական մարմնին ու ձերբակալվեց, նրան մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոցը՝ կալանք։ Կատարվածից հինգ օր անց՝ մայիսի 21-ին, դանակահարված կինը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացավ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանցագործության գործիք դանակն առգրավվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր