00:00:00

ՀՀ-ում լինելու է անկախ դատարան, որը ենթարկվելու    է միայն հայ ժողովրդին․ Ալեն Սիմոնյան

16:00, 28 մայիս 2019 Իրավական

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմնոյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ  զրույցում անդրադարձավ  Ֆրիդոմ հաուս  իրավապաշտպան կազմակերպության հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենքենի  հայտարարությանը՝ կապված այն   փաստի հետ, որ  Հայաստանում  դատական համակարգի հետ տեղի ունեցող  երևույթները պոպուլիստական են։ Ալեն Սիմոնյանն ասաց՝ համամիտ չէ այդ պնդմանը։ Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիները դժգոհ են դատական համակարգից,  իսկ դրա մասին բարձրաձայնելը կարելի՞  է  պոպուլիզմ անվանել: «Ասել, որ ՀՀ քաղաքացիները դժգոհ են դատական համակարգից, նշանակո՞ւմ է պոպուլիզմ: Ես կարող եմ ձեզ հրավիրել իմ՝ քաղաքացիների ընդունելությանը, երբ մարդիկ գալիս են դատական վճիռներով, որոնցում  ակնհայտ է, որ ոչ միայն մարդու իրավունքները, այլ բոլոր հնարավոր իրավունքերն են խախտվել, և այդ փողերը գնում են Եվրոպական դատարան և Հայաստանի Հանրապետությունը պետական բյուջեից ստիպված է լինում գումարներ վճարել», - ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ վստահեցնելով՝ ՀՀ-ում լինելու է անկախ դատարան, որը ենթարկվելու    է միայն հայ ժողովրդին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր