00:00:00

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքի թխվածքաբլիթներում փոշենման զանգված և բաժանորդային քարտ են հայտնաբերել

01:00, 28 մայիս 2019 Իրավական

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 24-ի ժամը 12:30-ի սահմաններում դատապարտյալ Մ. Ա.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ երկշերտ թխվածքաբլիթներից մեկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի բաժանորդային քարտ: Ավելի ուշ՝ 16:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Է. Բ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ թխվածքաբլիթներից 5-ում հայտնաբերվել է սպիտակ, կասկածելի փոշենման զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Մայիսի 25-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկ բերված կալանավորված անձ Ա. Գ.-ի խուզարկությամբ սափրող սարքի պատյանում պատրաստված թաքստոցից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոս: Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր