00:00:00

Ալեքսանդր Սարգսյանը կրկին բուժման նպատակով մեկնել է Հայաստանից

20:03, 27 մայիս 2019 Իրավական

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, կրկին մեկնել է Հայաստանից: Irakanum.am-ի տեղեկությունը հաստատել է  ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը: «Նախաքննություն իրականացող մարմինը որոշ ժամանակով թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին՝ մեկնել արտեկիր՝ բուժման նպատակով»,- ասաց Գալստյանը: Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ եթե տեսողությունը չի դավաճանում՝ Վիեննայի օդանավակայանում տեսել է Ալեքսանդր Սարգսյանին: Ալեքսանդր Սարգսյանը արդեն երկրորդ անգամ է ԱԱԾ-ի թույլտվությամբ մեկնում Հայաստանից: Նա մոտ երկու ամիս առաջ վարույթն իրականացնող մարմնի պահանջով վերադարձել էր Հայաստան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր