00:00:00

Ծեծկռտուք եւ դանակահարություն՝ Մեծամորում. կիրառվել են դանակ, փայտե ու երկաթե ձողեր. 5 մարդ վիրավորվել է

15:34, 27 մայիս 2019 Իրավական

Մայիսի 26-ին, գիշերվա ժամը մեկին, ոստիկանության ՄԵծամորի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա եւ «գոտկային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ՝ 51-ամյա մի տղամարդ: Ոստիկանությունից  հայտնում են, որ մոտ մեկ ժամ անց ոստիկանության Արմավիրի բաժնից հաղորդում է ստացվել, որ դարձյալ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա եւ 18-ամյա երիտասարդներ: Արդեն առավոտյան նոր հաղորդում է ստացվել, որ «ճակատի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-այա մի տղամարդ: Բոլոր հինգն էլ նույն գյուղի բնակիչ են: Մեկնած ոստիկանները պարզել են, որ նշված անձինք վնասվածքները ստացել են մայիսի 25-ին, ժամը 22-ի սահմաններում, իրենց գյուղում վիճաբանության ժամանակ, միմյանց հարվածներ հասցնելու հետեւանքով: Կիրառվել է փայտե ու երկաթե ձողեր, նաեւ՝ դանակ: 27-ամյա տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը: Դանակն առգրավված է: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր