00:00:00

ՌԴ-ն բավարարել է Միհրան Պողոսյանի միջնորդությունը․արտահանձնում տեղի չի՞ ունենա

22:56, 25 մայիս 2019 Իրավական

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը  եւ նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան է տվել։ Սա նշանակում է, որ  հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի։ Հիշեցնենք, որ Պողոսյանի փաստաբան Միխաիլ Յամչիտսկին ասել էր․ «Միջնորդությունը արդեն իսկ ներկայացվել է և համապատասխան ձևով ձևակերպվել: Քաղաքական ապաստան տրամադրելու հարցով որոշումը կայացնում է ՌԴ նախագահի վերահսկողությամբ գործող հանձնաժողովը: Իմ կարծիքով՝ դրա հիմքերը կան: Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով» Հիշեցնենք, որ ռուսական դատարանը բավարարել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության միջնորդությունը և Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու որոշում էր ընդունել՝  Պողոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու հարցը քննարկելու նպատակով: Հայաստանում Միհրան Պողոսյանը մեղադրվում է  Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Պողոսյանը հայտնաբերվել էր եւ ձերբակալվել էր ապրիլի 19-ին Պետրոզավոդսկ քաղաքում: Հավելենք նաեւ, որ միջազգային իրավակարգավորումների համաձայն քաղաքական ապաստան տրամադրելու  գործընթացը գաղտնի գործընթաց է, այսինքն՝ այն պետությանը, որին դիմում են, ինքը պարտավոր է դա չհրապարակել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր