00:00:00

15-ամյա դպրոցականին մեղադրանք է առաջադրվել համադասարանցուն դանակով հարվածելու համար

18:43, 24 մայիս 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցականի կողմից համադասարանցուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի դպրոցներից մեկի աշակերտը՝ ծնված 2004թ., տեղեկանալով, որ 2018թ. սեպտեմբերի 26-ին  իր համադասարանցին և նույն դպրոցի մեկ այլ աշակերտ դպրոցում դասամիջոցի ժամանակ վիճաբանել են և դրա վերաբերյալ դասերից հետո պարզաբանումներ կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, վերը նշված աշակերտների և նրանց ընկերների հետ գնացել է Ֆ.Նանսենի անվան այգի: Նշված այգում վերջիններիս միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ 2004թ. ծնված դպրոցականը տաբատի հետևի գրպանից հանել է ծալովի դանակը և հարվածել համադասարանցու կրծքավանդակի աջակողմյան հատվածին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո դանակը գցելով դեպքի վայրից քիչ հեռու՝ փախել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 15-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր