00:00:00

ՊՎԾ պաշտոնակատարի պարզաբանումը կրում է պոպուլիստական բնույթ. Օսիպյան

19:10, 23 մայիս 2019 Իրավական

Ոստիկանությունում չարաշահումների մասին ՊՎԾ պաշտոնակատարի հայտարարությունը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պոպուլիստական է որակում: «Պարզաբանումը, որ ՊՎԾ պաշտոնակատարը ներկայացրել է, կարծում եմ՝ կրում է պոպուլիստական բնույթ: Ես կոռեկտ չեմ համարում այս փուլում, դեռևս չավարտած քննությունը, փորձում են ենթադրյալ մեղադրանքներով ներկայացնել անձանց», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով ՊՎԾ հայտարարությանը: ՊՎԾ պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ ուսումնասիրելով պետհամարանիշների ձեռքբերման գործընթացը՝ ՊՎԾ-ն արձանագրել է, որ 2008-ից սկսած խախտվել է գնումների մասին օրենքը: Քյարամյանը նաև նշել էր, որ արձանագրված խախտումները եղել են թե՛ նախկինում, թե՛ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարման օրոք: Օսիպյանը պնդեց՝ ոստիկանությունը գործում է թափանցիկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր