00:00:00

Մասիսի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

16:13, 23 մայիս 2019 Իրավական

Երեկ քննչական մարմինը դադարեցրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 3 մեր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը անցյալ տարի Էրեբունի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Այս մասին հայտնում է Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին առաջադրվել է մեղադրանք զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության համար, եղբորը՝ Գոռ Համբարձումյանին էլ՝ մի խումբ անձանց կողմից կազմակերպված, ինչպես նաև զենքի գործադրմամբ խուլիգանության համար: Ըստ Քննչական կոմիտեի, Մասիսի քաղաքապետը մեղադրվում է երկու տարբեր դրվագներով։ Երկու գործերն էլ առնչվում են ներկայումս վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած բողոքի ակցիաներին։  Մասիսի քաղաքապետը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի դստեր ամուսինն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր