00:00:00

Չարաշահելով քաղաքացիների վստահությունը՝ 33-ամյա երիտասարդը խաբեությամբ տիրացել է գումարի

21:30, 21 մայիս 2019 Իրավական

Ոստիկանության Արաբկիրի բաժին ապրիլի 18-ին մի քաղաքացուց դիմում է ստացվել, որ ապրիլի սկզբին ոմն Գագիկ Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտովերանորոգման կետում ավտոմեքենան նորոգելու պատրվակով իրենից վերցրել է 130.000 դրամ, սակայն չարաշահելով իր վստահությունը՝ խաբեությամբ տիրացել է գումարին: Նմանատիպ մեկ այլ դիմում էլ ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել է ապրիլի 25-ին: Քաղաքացին հայտնել է, որ փետրվարին ոմն Գագիկ Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտովերանորոգման կետում ավտոմեքենան նորոգելու պատրվակով իրենից վերցրել է 560.000 դրամ, սակայն չարաշահելով իր վստահությունը՝ խաբեությամբ տիրացել է գումարին: Հետաքննության ընթացքում ոստիկանները պարզել են, որ Գագիկը 1986 թ. ծնված Գագիկ Վ.-ն է, որը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր