00:00:00

Երեւանի կենտրոնից 15 մարդ բերման է ենթարկվել. մեկը կծել է ոստիկանի ձեռքը, մյուսը՝ ճանկռել

17:02, 21 մայիս 2019 Իրավական

[caption id="attachment_142362" align="alignleft" width="300"] Policemen simulate an arrest during national security day in Nice, southeastern France, October 10, 2009. REUTERS/Eric Gaillard (FRANCE CRIME LAW SOCIETY) - GM1E5AA1L7N01[/caption] Մի ընկերությունից ստացված դիմումի հիման վրա՝ մայիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանները ծառայություն են իրականացրել Երեւան քաղաքի Կողբացու փողոցի 69 հասցեի մոտ: Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 19.05-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի եւ Կենտրոնական բաժնի ծառայողները հիշյալ փողոցից, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման են ենթարկել 15 քաղաքացու, որոնք չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ սկսել են քաշքշել ոստիկանության ծառայողներին: Բերման ենթարկելու ընթացքում նրանցից մեկը կծել է ոստիկանի դաստակը, իսկ մյուսը եղունգներով ճանկռել է մյուս ոստիկանի դաստակը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: «Աջ ձեռքի կծած վերք» եւ «ձախ ձեռքի քերծած վերք» ախտորոշումներով ոստիկանության երկու ծառայող բուժօգնության է դիմել: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր