00:00:00

Դանակը կոխել է դոշի մեջ․ Վարդան Ղուկասյանը՝ եղբորորդու հետ կատարված դեպքի մասին

16:39, 21 մայիս 2019 Իրավական

«Գիշերը Վահեի խցի դուռը բացել են և քնած մարդու վրա հարձակվել՝ Սաֆարովի դեպքի պես։ 150 կգ–անոց հաղթանդամ տղամարդը քնած սկսել է խփել քնած Վահեին. փորձել է սպանել, վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, դանակը ծռվել է, քանի որ տղան պայքարել է»: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը, ում եղբորորդու նկատմամբ մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում։ Վարդան Ղուկասյանը պնդում է, որ  խցի դուռը միտումնավոր են բաց թողել։ Հիշեցնենք, որ Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման է դատապարտված Ղուկասյանի եղբորորդին՝  Վահե Ղուկասյանը։ Հավելենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից  հայտնել էին,  որ միջադեպը տեղի է ունեցել խցակից դատապարտյալների միջեւ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր