Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում են նյութերի նախապատրաստման գործընթացը եւ դեռեւս որոշում չկա, հարուցվելու է արդյո՞ք քրեական գործ, թե ոչ, կապված քաղաքացու հայտարարության հիման վրա, համաձայն, որի ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ու իր հայրը՝ ծեծի են ենթարկել իրեն։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Մեզ հայտնի է դարձել, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք, որ քաղաքացու կողմից ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում էր ստացվել Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ: Հաղորդման առթիվ ոստիկանությունում քրեական դատավարության կարգով սկսել են նյութեր նախապատրաստվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Ջուլֆալակյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Երևան քաղաքի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազության միջոով այդ նյութերը պահանջվել և ստացվել են ՀՀ գլխավոր դատախազություն և քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի հետագա նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
Նշենք, որ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ հայրը ծեծի չեն ենթարկել քաղաքացուն։ Ըստ Ջուլֆալակյանի, ով իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլի» պատգամավոր է, ասել էր, թե պարզապես խոսակցություն է տեղի ունեցել տվյալ քաղաքացու եւ իրենց միջեւ։
Irakanum.am