00:00:00

Զարթոնք գյուղում կեսգիշերին երկու հոգով ծեծի են ենթարկել տղամարդուն. Վերջինս կապտուկներով հիվանդանոցում է

21:58, 20 մայիս 2019 Իրավական

Մայիսի 20-ին, ժամը 04.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի բազմաթիվ արտահայտված կապտուկներ, աջ արմնկահոդի եւ աջ ծնկահոդի շրջանների մակերեսային քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի մի բնակիչ, որը հայտարարել է, որ վնասվածքները ստացել է գյուղում ծեծի ենթարկվելու հետեւանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.50-ի սահմաններում, Զարթոնք գյուղում, վիճաբանության ժամանակ, երկու երիտասարդ ծեծի են ենթարկել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն՝ պատճառելով վնասվածքներ: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր