00:00:00

Ավազակային հարձակում՝ Արագածոտնի մարզում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

19:47, 20 մայիս 2019 Իրավական

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արագածոտնի մարզում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է: ՀՀ ՔՆնչական կոմիտեից  հայտնում են, որ 2019 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 00:15-ին, Ալավերդի քաղաքի բնակիչը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երեւան քաղաքի 3-րդ մաս թաղամասից Արագածոտնի մարզ է տեղափոխել անծանոթ անձի, ով դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է «Քսյաումի» մոդելի բջջային հեռախոս, ձեռքի ժամացույց, գումար եւ դիմել է փախուստի` պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:  Ալավերդի քաղաքի բնակիչը ճանաչվել է տուժող: Քրեական գործով ձեռնարկված մի շարք քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1991 թվականին: Վերջինս հայտնաբերվել եւ ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված բջջային հեռախոսը, ձեռքի ժամացույցը եւ գումարը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր