00:00:00

Ուղեւորը դանակի սպառնալիքով տաքսու վարորդից հափշտակել է բջջային հեռախոս, ձեռքի ժամացույց եւ փող

17:55, 20 մայիս 2019 Իրավական

Մայիսի 20-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Ապարանի բաժին մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ մայիսի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի 3-րդ մասից ուղեւոր է տեղափոխել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղ, որտեղ վերջինս դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է «Քսյաումի» տեսակի բջջային հեռախոս, ձեռքի ժամացույց եւ մոտ 20.000 դրամ ու դիմել փախուստի: Վնասի չափը պարզվում է: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 02.20-ին, Քուչակ գյուղից բերման է ենթարկվել նույն գյուղի 28-ամյա մի բնակիչ: Նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոսը, 14.650 դրամ, իսկ տնից հայտնաբերվել եւ վերցվել է հանցագործության գործիք դանակը: Նա ներկայացվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն եւ ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ ձեռքի ժամացույցը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր