Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այդ գործընթացն, ըստ նրա, պետք է արտահայտվի հետևյալ կերպ.
«Հայաստանում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվույթուն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», - հայտարարեց վարչապետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կոչով դիմեց նաեւ Հայաստանի և Արցախի ժողովուրդներին
1. ՀՀ-ում գործող բոլոր դատավորների անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին պետք է հանրությունն իմանա:
2. ՄԻԵԴ-ում պարտված դատավորները պետք է հրաժարական տան:
3. Ովքեր որ անաչառ դատավոր չեն, պետք է հրաժարական տան:
4. Անցումային մեխանիզմների ներդրումը անհրաժեշտություն է հիմա եւ պետք է ամփոփել այդ աշխատանքը:
5. ԱԺ-ում պետք է օրենսդրական աշխատանք լինի՝ Հայաստանում եաշխավորված անկախ դատարան ունենալու համար:
Եթե պետք լինի սահմանադրաան փոփոխություններ, պետք է արվի, ժողովրդական հանրաքվե պետք լինի, պետք է արվի՝ միջազգային կառույցների հետ համագործակցելով: