00:00:00

Իրավիճակներ, որոնք խանգարում են արդյունավետ գործել

02:40, 17 մայիս 2019 Հասարակություն

Առաջին թակարդ. ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆ Ցանցն ընկնելով` մենք շարունակում ենք ջանքեր գործադրել այն բանի վրա, ինչն անհետաքրքիր եւ լիովին անօգտակար է դարձել: Վառ օրինակ, որին հավանաբար բոլորը բախվել են. ինչ-որ մեկը հարցրել է, թե ինչ է այն դերասանի կամ երգչի անունը, որն ասես լեզվի ծայրին է, բայց չի կարողանում հիշել:  Ժամանակն անցնում է, գուցե հարց տվողն էլ հետը: Սակայն խնդիրը շարունակում է երբեմն օրեր շարունակ տանջել: Ի սկզբանե նպատակն ինչ-որ մեկի հարցին պատասխանելն էր: Այժմ նպատակը գոյություն չունի, մենք ասես ավտոպիլոտով շարունակում ենք գործել` հասնելու դրան:  Նման պատմությունները բազմաթիվ են. մենք ժամանակ ենք ծախսում ամսագրում անհետաքրքիր հոդվածի, ձանձրալի գրքի, հեռուստացույցով անիմաստ հաղորդման վրա:  Ճիշտ այդպես էլ մենք զարգացնում ենք հարաբերություններ, որոնք արդեն վաղուց սպառել են իրենց, զբաղվում ենք առօրեական գործերով, որոնք կամ ծանրաբեռնում են կամ սահմանափակում մեր կյանքը: Երբեմն այդպես` նույն շրջանի շուրջ պտույտը դադարեցնելուն օգնում է փոքրիկ իրավիճակը եւ մի պարզ հարց. «Իսկ ես ուզո՞ւմ եմ առաջվա պես իմ ուժերը եւ ժամանակը ծախսել դրա վրա եւ ինչու»: Ամենից հաճախ պատասխանը պարզ է եւ բացասական: Երկրորդ թակարդ. ՖԻՔՍԱՑԻԱ Այստեղ մենք նմանվում ենք կախված համակարգչի:  Օրինակ` սքանչելի շաբաթ երեկոյին ձեր տանը հյուրերի եք սպասում: Այնպես է ստացվել, որ ամեն ինչ արդեն պատրաստ է նրանց գալուն. գինին սառում է սառնարանում, սեղանը գցված է, միսը ջեռոցում է, տան անդամները հագնված են եւ կազմ ու պատրաստ:  Բայց մի նրբերանգ կա. մինչեւ նշանակված ժամանակը դեռ երկու ժամ կա: Փոխանակ դա ծախսենք օգտակար մի բանի վրա կամ էլ ուղղակի   հաճույքի, մենք հաճախ այդ անսպասելիորեն հայտնված ժամանակը ծախսում ենք տեղում գնալ-գալով:  Մեզ զբաղեցնելու համար, երբ   «պլանի համաձայն» անելու բան չկա, մենք բացարձակապես անօգուտ գործեր ենք մտածում, որոնք չնայած կապ ունեն նպատակի հետ, բայց մեզ բոլորովին չեն մոտեցնում դրան: Հյուրերին վերաբերող  դեպքում, օրինակ, մենք կարող ենք եւս մի քանի տասնյակ անգամ հաշվել ափսեները եւ ուղղել սփռոցը: Իսկ ըստ էության` մենք ժամանակ ենք սպառում: Երրորդ թակարդ. ԲԱԺԱՆՈՒՄ Բաժանման թակարդում հայտնվում ենք այն ժամանակ, երբ փորձում ենք երկու գործ միաժամանակ անել:  «Բազմաառաջադրանքայնության ռեժիմում աշխատելու կարողությունը» երկար ժամանակ շատ գործատուների պարտադիր պայման էր: Սակայն վերջերս գնալով ավելի շատ փորձագետ-գիտնականներ եւ խելամիտ ղեկավարներ են հանգում այն եզրակացության, որ այդ  «կարողությունը» բոլորովին չի երաշխավորում աշխատանքի արդյունավետություն, ավելի շուտ` ճիշտ հակառակը: Դա մտածողության հիմնարար օրենք է. մենք չենք կարող միաժամանակ երկու գործ անել, որոնք մեր գիտակցության մասնակցությունն են պահանջում:  Երբ փորձում ենք գիտակցաբար մտածել երկու տարբեր բանի մասին, մեզ կարող է թվալ, թե միաժամանակ մեր ուշադրության բաժին ենք հատկացնում նրանցից յուրաքանչյուրին:   Բայց մեր գիտակցությունը կամ մշտական ցատկեր է կատարում մեկից մյուսին, կամ էլ մի զբաղմունքից անցնում է գործառնության անգիտակցական ինքնաբերական ռեժիմի: Բաժանման «հիվանդության» դեղատոմսերից մեկը հին, բարի պլանավորումն է, առաջնահերթությունների  բաշխումը եւ ամենալավը վերջի համար թողնելու սովորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր