00:00:00

Խորհուրդներ նրանց, ովքեր ցանկանում են մեկնել Եգիպտոս

23:10, 15 մայիս 2019 Հասարակություն

Հայաստանից Եգիպտոս մեկնող համաքաղաքացիներին անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների, որոնք սահմանել է Եգիպտոսի կառավարությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի և դրանց պրեկուրսորների մուտքը Եգիպտոս խստիվ արգելվում է, իսկ որոշ դեղերի համար պահանջվում է թույլտվություն. պարտադիր է, որպեսզի առաջնային փաթեթավորումն ամբողջական լինի և հստակ երևա դեղի բաղադրությունը: Երկիր մուտք գործելիս ցանկացած անձնական օգտագործման դեղ ստուգվում է Եգիպտոսի մաքսային բաժնի տեսուչների կողմից: Հարկ է նշել, որ ներկայումս օգտագործվող դեղերի մեծ մասը հասանելի են Եգիպտոսի դեղատներում և բժշկական հաստատություններում: Եգիպտոսում շրջանառությունն արգելված դեղերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://moh.am/uploads/Ardirdeghericankegiptos2019%20(1).pdf

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր