00:00:00

Նազենի Հովհաննիսյանը համեմատում է Թբիլիսին ու Երևանը

00:49, 21 մարտ 2018 Բլոգ

Թբիլիսիում գտնող հայ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը համեմատել է այն Երևանի հետ: Նա լուսանկար է հրապարակել ու գրել. «Պետք է նայել Հորիզոնին։ Այնտեղ ազատությունն է ու կյանքը՝ առանց սահմանի։ Հորիզոնները քաղաքների աչքերն են, եթե բաց է «ճակատը», ուրեմն կտեսնե՛ս հայացքն ու կընկղմվես խորախորհուրդ «աչքերի» մեջ։ Կկարդաս Պատմությունն այդ քաղաքի ...Հորիզոնները շատ բան կարող են պատմել, միայն թե, չգիտես ինչու, մենք հա նայում ենք ներքև։ Ներքևում տանիքներն են, որ գլխարկների պես ծածկում են տների և մարդկանց իսկությունն ու թաքցնում նրանց հորիզոնից. թաքցնում մեզ՝ մեզնից։ Մենք խճողել ենք մեր քաղաքի Հորիզոնը, դրա համար էլ վաղուց չենք նայում իրար աչքերի մեջ։ Ու չենք Երազում։ Ես փնտրում եմ ու գտնում եմ Հորիզոնները, որ չկորցնեմ ինձ՝ տանիքների, ծածկերի կամ բարձրահարկերի խառնամբոխի մեջ։ Ազատ է պետք թողնել Հորիզոնները ու անթարթ նայել....»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր