00:00:00

Ոստիկանները բացահայտել են 3 տարի առաջ Սեւանի թերակղզում լողափից կատարված գողությունը

03:34, 19 ապրիլ 2019 Իրավական

2016թ. օգոստոսի 1-ին ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդվել էր Սեւանի թերակղզում լողափնյա բացօթյա տաղավարից բջջային հեռախոս գողանալու մասին: Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ապրիլի 17-ին ոստիկանության Սեւանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1976 թ. ծնված Հենրիկ Մ.-ն 2016թ. հուլիսի 31-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սեւանի թերակղզու տարածքում գործող հանգստյան գոտու տարածքում գտնվող զրուցարանի սեղանից գողացել է Ա.Գ.-ի մոտ 200.000 դրամ արժողության «Այֆոն 5 Էս» բջջային հեռախոսը: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր