00:00:00

Մեկ օրում բացահայտվել են մի շարք հանցագործություններ, որոնցից 6-ը՝ նախկինում կատարած

03:11, 19 ապրիլ 2019 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 8, ապօրինի ծառահատման 6, ծեծի 4, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կանխամտածված սնանկության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, անձնական կյանքի մասին գաղտնիք կազմող տեղեկություններ տարածելու, փաստաթղթի կեղծիքի, սպանության սպառնալիքի, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու եւ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր