00:00:00

Այսօր առավոտյան զորամասում հրազենային վնասվածք ստացած 24-ամյա զինծառայողը մահացավ

16:40, 18 ապրիլ 2019 Իրավական

Երեւանում այսօր առավոտյան հրազենային վնասվածքով Երեւանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց տեղափոխված 24-ամյա զինծառայողը մահացել է: Այս առնչությամբ, ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են. «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ  2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն.Ս-ն զորամասի զինանոցում, ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Հիշեցնենք, որ վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Դեպքի  առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով կազմված քննչական խումբը, ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայր, որը գտնվում է Երևան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ, ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է Ն.Ս-ի կենսաբանական մահը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր