00:00:00

«Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցին սպանելու համար քիլլեր ենթադրյալ փնտրողը նրա նախկին գործընկերն է

21:37, 17 ապրիլ 2019 Իրավական

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի և նույն բանկի խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանի սպանության համար քիլլեր փորձել է փնտրել  Վ. Գրիգորյանցի նախկին գործընկերն է, ով ներկայումս մեղադրվում է առանձնապես խոշոր չափի՝ 20.203.565.650 ՀՀ դրամին համարժեք 49.045.000 ԱՄՆ դոլարի հափշտակություն կատարելու մեջ: Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ծանոթացել են դեռ 1990-ական թվականներին Մոսկվայում, տարիների ընթացքում ձեւավորել են  գործարար հարաբերություններ եւ շահելով Գրիգորյանցի վստահությունը՝ նշանակվել է նրան պատկանող ԱՄՆ-ում գործող ընկերության տնօրեն: Վերջինս ՀՀ քաղաքացի է, ազգությամբ հայ, բայց մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Հիշյալ անձը 2010 թվականի սկզբին Վիտալի Գրիգորյանցին առաջարկել եւ համոզել է ներդրումներ կատարել ֆիլմերի արտադրության մեջ՝ վստահեցնելով, որ նման ներդրումների դիմաց հնարավոր է ստանալ մեծ եկամուտներ։ Ֆիլմարտադրության շուկա մուտք գործելու համար նա Գրիգորյանցին առաջարկել է մի ընկերություն, որը փաստացի պատկանել է իրեն, սակայն որպես հիմնադիր-տնօրեն ներկայացրել է գոյություն չունեցող այլ անձի տվյալներ։ Վիտալի Գրիգորյանցը տվել է իր համաձայնությունը եւ իր գործընկերոջը վստահել ֆիլմերի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու, ապա նաև՝ դրանք վաճառելու կամ այլ ֆիլմերի նկատմամբ իրավունքների հետ փոխանակելու հարցում ֆիլմերի արտադրությամբ, վաճառքով և ձեռք բերմամբ զբաղվող ընկերությունների հետ բանակցությունների վարումը, կազմակերպչական աշխատանքների իրականացումը: Տուժողի կամքի վրա ներազդելով և պարբերաբար ստանալով գումարներ՝ ֆիլմեր ձեռք բերելու եւ ներդրումներ կատարելու համար հիշյալ անձը իրականացրել է խարդախության եղանակով ուրիշի գույքին տիրանալու իր հանցավոր մտադրությունը։ Մասնավորապես, «End Of Watch», «I», Alex Cross», «Broken City», «Two Guns», «Lone Survivor» վերնագրերով ֆիլմերում ներդրում կատարելու համար «Pulham Holdings Ltd.» ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունում առկա հաշվեհամարից «Envision Entertainment» ընկերությանն է փոխանցվել ընդհանուրը 40.690.000 ԱՄՆ դոլար, որից նշված ֆիլմերում ներդրվել է 23.975.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած՝ 6.626.906.850 ՀՀ դրամին համարժեք 16.715.000 ԱՄՆ դոլար գումարը խաբեությամբ հափշտակվել: Ներդրողից խաբեությամբ հիշյալ գումարները հափշտակելու իր հանցավոր մտադրության բարեհաջող իրագործման հանգամանքը գիտակցելով, օգտագործելով ֆիլմարտադրության ոլորտում ներդրողի մոտ առաջած հետաքրքրվածության գործոնը՝ հիշյալ անձը Վիտալի Գրիգորյանցին առաջարկել է ֆիլմերի համար հատուկ էֆեկտներ ստեղծելու եւ մեծ եկամուտներ ապահովելու նպատակով Մալայզիայում հիմնադրել «Base Animation Malasia» անվանումով ընկերություն։ Քանի որ Մալայզիայում ընկերության հիմնադրումը տարբեր պատճառներով ձգձգվել է, նա առաջարկել է ընկերությունը հիմնադրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: 2015 թվականի հունվարի 25-ին ԱՄՆ-ում հիմնադրվել է «Base Animation Malasia Inc.» անվանումով ընկերությունը եւ հենց ինքը ձեռք է» բերել ընկերության բաժնեմասերը և նշանակվել ընկերության տնօրեն: Այնուհետեւ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունում «Pulham Holdings Ltd.» ընկերության հաշվի համարին առկա դրամական միջոցներից 2015 թվականին 2.861.180.000 ՀՀ դրամին համարժեք 6.000.000 ԱՄՆ դոլար գումար է փոխանցվել «Base Animation Malasia Inc.» ընկերությանը՝ Մալայզիայում հիմնադրվող «Բեյս Անիմեյշն Մալայզիա ՍԴՀ.ԲՀԴ.» ընկերությունում որպես կապիտալ ներդնելու համար: Ստանալով հիշյալ գումարը, գործընկերը խեղաթյուրելով իրականությունը, «Pulham Holdings Ltd.» ընկերության սեփականատիրոջը և ներկայացուցիչներին հայտնել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև Մալայզիայում հիմնադրվել է նախատեսված ընկերությունը, հայտնել է ընկերության՝ Մալայզիայում գրանցման համարներ, որոնք իրականում գոյություն չեն ունեցել, տվել ընկերության գրանցման վկայագիր, իսկ «Pulham Holdings Ltd.» ընկերության կողմից փոխանցված 6.000.000 ԱՄՆ դոլար գումարը խաբեությամբ հափշտակել է: Ընդհանուր առմամբ՝ նրա կողմից հափշտակված գումարը, ըստ նախնական քննության տվյալների, կազմում է շուրջ 50 մլն դոլար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափով խարդախությունը։  «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հենց այս քրեական գործի նախաքննության ընթացքում էլ օպերատիվ ստորաբաժանումները տեղեկություններ են ստացել, որ մեղադրյալը փորձում է կատարող գտնել պարտաիրոջը՝ Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի եւ նույն բանկի խորհրդի նախագահին սպանելու համար, ինչի մասին նախազգուշացվել է նաեւ նախաքննական մարմինը։ Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ նա գրավի դիմաց ազատ էր արձակվել, այնուհետեւ՝ նորից կալանավորվել։  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր