00:00:00

Դանակի շուրջ 70 հարված հասցնելով դաժանաբար սպանել է նախկին կնոջը, արգելել երեխային՝ հանդիպել մորը

20:52, 17 ապրիլ 2019 Հասարակություն

38-ամյա տղամարդը մեղադրվում է երիտասարդ կնոջը դաժանաբար սպանելու մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ կինն ապրում էր վարձակալական հիմունքներով։ Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ 2018 թ. օգոստոսի 30-ին Երևան քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1990 թվականի ծնված կնոջ դի՝ մարմնի տարբեր հատվածներում բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով: Դեպքի առթիվ քրեական գործն հարուցվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում եւ նախաքննության արդյունքում դիտավորյալ սպանության համար մեղադրանք առաջադրվել 38-ամյա տղամարդու։ Վերջինս շուրջ 70 դանակի հարված է հասցրել զոհին. «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վիճաբանության շարժառիթը եղել է անձնական բնույթի հարցերը. զոհն ու մեղադրյալը նախկինում գտնվել են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ, ունեցել համատեղ երեխա։Փոքրիկի ծնվելուց մոտ մեկ տարի անց՝ 2016 թվականին նրանք բաժանվել են, իսկ երեխան մնացել է հոր խնամքին։ 2016թ.-ին ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է նախկին ամուսինների հաշտության համաձայնությունն այն մասին, որ երեխան կբնակվի հոր հետ։ Փոքրիկն ապրել է հոր հետ՝ նրա այլ կնոջ, երեխաների եւ տատիկի հետ: Նախնական քննության տվյալներով՝ տղամարդը չի ողջունել եւ պարբերաբար խոչընդոտել է երեխայի եւ նրա կենսաբանական մոր հանդիպումներին, իսկ մայրն այդ ընթացքում մի քանի անգամ դիմել է դատարան՝ երեխայի բնակության վայրը հստակեցնելու համար՝ ըստ էության պահանջելով, որ փոքրիկն իր հետ ապրի։ Դատարանում նա հայտարարել է նշված համաձայնությունը կնքվել է այն տրամաբանությամբ, որ նախկին ամուսինը միջոցներ է ձեռնարկելու իր հետ համատեղ կյանքը վերականգնելու և երեխայի հետ միասին բնակվելու համար, այսինքն, անկախ վճռով ամրագրումից, երեխան մնալու է մոր մոտ: Սակայն հետագայում հասկացել է, որ տղամարդը մտադիր չէ կատարելու ներքին պայմանավորվածությունը՝ կինն սկսել է միջոցներ է ձեռնարկել երեխային տեսակցելու համար, սակայն ապարդյուն: Դատարանը սահմանել է տեսակցության օրեր, բայց միեւնույն է, հայրը խոչընդոտել է այդ տեսակցություններին եւ հենց այդ հարցի շուրջ էլ պարզաբանումների համար դեպքի օրը նա գնացել է իր փաստացի կնոջ վարձակալած բնակարան, որտեղ առաջացած վիճաբանության ժամանակ նա գործադրել է բռնություն ու դանակի մոտ յոթ տասնյակ հարված հասցրել նրան։ Նախաքննական մարմինը տղամարդուն մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ առանձնակի դաժանությամբ կատարված սպանության համար՝ քրօրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ երեխայի հետ մոր տեսակցությունները խոչընդոտելու համար՝ 167.1-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Գործը դատարանում կքննվի դատավոր Կիմ Բալայանի նախագահությամբ։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր