Ուստի հորդորում եմ մեր գործընկերներին իրենց մեկնաբանություններում զերծ մնալ մանիպուլյացիոն հնարքներից, ՀՀ գլխավոր դատախազի խոսքը նենգափոխելու փորձերից և ուշադիր ընթերցել կամ դիտել ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ առթիվ արտահայտած մտքերը, որոնք տարընթերցումների տեղիք չեն տալիս:
ՀՀ գլխավոր դատախազը ոչ թե հերքում է 2009թ. կայացված դատական ակտում դատախազների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին հղում կատարելու իրողությունը (տեսանյութում գլխավոր դատախազը հենց նույն նորմն է վկայակոչում), այլ նշում է, որ տրված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը նախկին 300-րդ հոդվածի համեմատ պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակը վատթարացնող գնահատելու պարզաբանումները և հիմնավորումները՝ վերը նշված նորմի բառացի մեջբերմամբ: Որոշումից փաստաբանների ներկայացրած հատվածը նշվածի ակնհայտ վկայությունն է:
Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը։