00:00:00

Ի՞նչ փուլում է Նարեկ Սարգսյանի արտահանձման հարցը

16:55, 17 ապրիլ 2019 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձման հարցին։ Այն մասին, որ Նարեկ Սարգսյանը Չեխիայի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրել ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություններ չունի։ Դատախազը հայտնեց, որ հայաստանյան կողմը ներկայացրել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար բոլոր անհրաժեշտ հիմքերն ու այժմ սպասում է չեխական կողմի որոշմանը։ Հիշեցնենք` միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը, ով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին է, հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին, Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա Հայաստան տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով: Այդ պահից սկսած Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերն ու սպասում է չեխական կողմի պատասխանին։ 2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: 2018թ.–ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր