00:00:00

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերն առկա են. դատախազ

16:00, 17 ապրիլ 2019 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերն առկա են: Այսօր լրագրողների հետ զրույցում  հայտարարել է ՀՀ  դատախազ Արթուր Դավթյանը։ «Մենք գտել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, շեշտել ենք հատկապես հնարավոր ապօրինի ներգործությունը, որը ևս դատարանի կողմից հաստատվել է՝ և՛ առաջին ատյանի, և՛ վերաքննիչ, այդ հիմքը կիրառելի է և գործում է ոչ միայն նախաքննության, այլ նաև դատաքննության փուլում, որովհետև ինչքանով հնարավոր է նախաքննության փուլում, վկայի վրա, օրինակ, ներգործություն ունենալ, տեսականորեն, այնքանով հնարավոր է նաև դատաքննության փուլում վկայի վրա ունենալ ապօրինի ներգործություն»,- հայտարարել է Արթուր Դավթյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր