00:00:00

Հրազենային վնասվածքներով հոսպիտալացված 3 քաղաքացիներից 1-ը մահացել է

03:45, 16 ապրիլ 2019 Իրավական

Երևանում կրակոցներ են հնչել․ հայտնում է Shamshyan.com-ը։ Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդներ: Նրանցից մեկը՝ մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը՝ մոտ 23-25 տարեկան, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել: Ավելի ուշ պարզվել է, որ 1 հոգի էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ քաղաքացիական ավտոմեքենայով։ Ըստ աղբյուրի՝ քիչ առաջ վիրավորներից մեկը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր