00:00:00

Կրակոցներ Երեւանում․ հրազենային վնասվածքով երկու երիտասարդ է հոսպիտալացվել

02:28, 16 ապրիլ 2019 Իրավական

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդներ: Նրանցից մեկը՝ մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը՝ մոտ 23-25 տարեկան, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել: Այս պահին Երևանի պետական բժշկական համալսարանի բժիշկները պայքարում են երիտասարդների կյանքի համար: Ըստ աղբյուրի՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ քաղաքացիական ավտոմեքենայով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր