00:00:00

Գազային ատրճանակից օդ կրակած երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն

00:28, 16 ապրիլ 2019 Իրավական

Ապրիլի 15-ին, ժամը 00.10-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ժամանակ, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողը Մաշտոցի պողոտայի և Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկի գետնանցումից լսել է կրակոցի ձայն, որտեղից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների հետ բաժին են բերման ենթարկել 1996 թ. ծնված Դավիթ Հ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.10-ին, Դավիթ Հ.-ն նշված վայրում իրեն պատկանող գազային ատրճանակից մեկ անգամ օդ է կրակել՝ խախտելով հասարակական կարգը: Դավիթ Հ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով և թույլտվության վկայականը: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:   *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր