00:00:00

Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

15:52, 15 ապրիլ 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը: Դատական հաջորդը  նիստը տեղի կունենա մայիսի 7-ին՝ ժամը 16.30-ին: Դատարանում լրագրողների հետ զրույցում Արամ Հարությունյանի դեմ բողոք ներկայացրած գործարար Սիլվա Համբարձումյանը նշեց, որ կարծում է՝ դատախազի կողմից գործը վերաբացելու բողոքն օրինական է, և բոլոր մեղավորները պետք է պատասխնատվության ենթարկվեն: «Վերաբացելու հիմքեր ամբողջությամբ կան, իսկ այն ժամանակ փակելու հիմքեր չկային: Էմիրատներից բանակային հաշիվներն առկա են, բայց նախկին իշխանությունները նույնիսկ դրա առկայությամբ կարճել էին գործը: Նոր իշխանությունների ժամանակ երբ ես բողոքեցի, հիմքերը վերհանեցի, ավելի մտահոգվեցին, որ նախկինում փաստորեն օրենքով ոչինչ չի եղել, այլ գերիշխել են «Բաղրամյան 26-ի» զանգերը»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանի պաշտպանները համարում են, որ Հարությունյանի եւ գործով մյուս 3 մեղադրյալների վերաբերյալ գործը վերաբացվել է օրենքի խախտմամբ: Պաշտպանները դատարանից խնդրում են պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել ՀՔԾ քննիչ Կոստանդյանի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին 2017թ. փետրվարի 6-ի որոշումը վերացնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. հունիսի 7-ի որոշմամբ, ինչպես նաև ավագ դատախազ Պետրոսյանի որոշմամբ հարուցված վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը դատախազ Մուրադյանի կողմից վերացնելու որոշմամբ մեղադրյալ (արդարացված) Արաքս Դիլանյանի կրկնակի քրեական հետապնդման ենթարկվելու իրավունքի խախտումը։ Հիշեցնենք, որ հունվարի 18–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարել էր ՀՔԾ–ի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։ Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Փաստաբանները նշում են, որ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր