00:00:00

Զարթոնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել. ձերբակալվածներից մեկը գյուղապետի թոռն է

20:00, 13 ապրիլ 2019 Իրավական

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել, ձեռնարկված գործողությունների արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է:  «Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործ է հարուցվել: Կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական գործողությունները: Ձեռնարկված գործողությունների արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ ձերբակալվածներից մեկը Զարթոնքի գյուղապետի թոռն է»,-տեղեկացրին կոմիտեից: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են բոլոր քննչական գործողությունները՝ միջադեպի մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր