00:00:00

Շահումյանի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք, կիսաձևավորված 3 պտուղ

01:31, 13 ապրիլ 2019 Իրավական

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ ու առեղծվածային դեպքի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության ու Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները: Նրանք նշված վայրում հայտնաբերել են նաև ներարկիչներ, ինչպես նաև «բժշկական վտանգավոր թափոններ» նշումով կիսաայրված վիճակում պլաստմասե տարաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր