00:00:00

Ի՞նչ վիճակում է գտնվում Մանվել Գրիգորյանը, եւ երբ գործը կմտնի դատարան․ մանրամասներ

20:21, 12 ապրիլ 2019 Իրավական

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ՀՔԾ-ում վերջնականապես ավարտվել է, և մեղադրական եզրակացությունն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրանքը հաստատելու համար։ «Եթե սահմանված ժամկետում դատախազը հաստատի մեղադրանքը, ապա քրեական գործը կուղարկվի դատարան», - լրատվամիջոցներին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ  Մարինա Օհանջանյանը։ Եթե հաստատվի մեղադրանքը, սպասվում է, որ քրեական գործը հաջորդ շաբաթ կընդունվի դատարանի վարույթ։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը Irakanum.am-ի հետ զրույցում հիշեցրեց՝ Մանվել Գրիգորյանի առողջության հետ կապված հարցն արդեն ՄԻԵԴ-ի տիրույթում է գտնվում։ «Պաշտպանական կողմը բազմիցս բարձրաձայնեց Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի բացասական դինամիկայի մասին։ Դա ժամանակին արձանագրեց նաև մարդու իրավունքների պաշտպանը, բայց պետական լիազոր մարմիններն ուշադրություն չդարձրին․ դա էր պատճառը, որ դիմեցինք ՄԻԵԴ։ Դրա հետ կապված գնահատականը, կարծում եմ, դատարանը կտա մոտ օրերս կամ մոտական շաբաթներում»։ Խոսելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին՝ Լևոն Բարսեղյանը նշեց․ «Որքանով տիրապետում եմ բժիշկների տված տեկատվությանը, Մանվել Գրիգորյանի արյան մեջ գյլուկոզան օրական չի իջնում 20-25-ից, դրան զուգահեռ՝ նա ստանում է 100 միավոր և ավելի ինսուլին․ կարծում ենք՝ արդեն կյանքին վտանգ է սպառնում։ Մնացած հիվանդությունների հետ կապված՝ բազմիցս բարձրաձայնել ենք»։ Լևոն Բարսեղյանը նշեց՝ պաշտպանների խումբը, հնարավոր է, առաջիկայում հանդես գա մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով իր դիրքորոշումը՝ քրեական գործի նախաքննության ավարտվելու հետ կապված։ «Մենք ևս արդեն ծանոթացել ենք քրեական գործի նյութերին և փաստում ենք, որ յուացման դրվագով մեղսագրվող արարքը հնարածին է, իսկ հարկերը թաքցնելու հետ կապված, մեր կարծիքով, արդեն վարույթ իրականացնող մարմինը ցույց է տալիս հանցագործ անգործություն։ Անգործության է մատնված, որովհետև նման դեպքում օրենսդիրը նախատեսում է՝ եթե անձը հարկերը թաքցնելու հետ կապված՝ ցանկություն ունի դա հատուցելու, ուղղակի պետք է գործը կարճել, իսկ տվյալ դեպքում ոչ միայն չկարճեցին, այլև այդ հիմքով ուղարկում են դատարան։ Իհարկե, այս ամենը ես լակոնիկ ներկայացրի։ Երբ առաջիկայում մամուլի ասուլիսով հանդես գանք, ավելի մանրամասն կներկայացնենք», - եզրափակեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր