00:00:00

Գողացված անձնագրով Վանիկը փորձել էր ապառիկով գնել WI-FI-ի սարք

03:49, 12 ապրիլ 2019 Իրավական

Ապրիլի 1-ին ժամը 15-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպեևատիվ միջոցառմամբ Գայի պողոտայում գործող բջջային օպերատորի գրասենյակից բերման են ենթարկել անցած տարվա վերջին համաներմամբ ազատ արձակված 26-ամյա Վանիկ Կիրակոսյանին։ Պատճառը հեռախոսային ահազանգն էր։ Քաղաքացին հայտնում էր, որ անհայտ անձը բջջային օպերատորի գրասենյակում իր կորցրած անձնագրով գործարք է անում։ Պարզվել է, որ մարտի 24-ին ժամը 3-ին Վ․ Կիրակոսյանը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, շենքի բակում կայանած ավտոմեքենայից հափշտակել էր քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել էր փող, անձնագիր, զինվորական գրքույկ, վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխանձնագիր, սոցիալան քարտ ու բջջային հեռախոս։ Վ․ Կիրակոսյանը գողացված անձնագրով փորձել էր ապառիկով գնել WI-FI-ի սարք գնել։ Սպասարկման կենտրոնի աշխատակիցը կապ էր հաստատել անձնագրի տիրոջ հետ, նա էլ ոստիկանություն էր զանգել։ Վանիկ Կիրակոսյանը խոստովանական բացատրություն է տվել։ Գողոնը մասամբ առգրավվել է, քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր