00:00:00

Ոստիկանները բացահայտել են ժամացույցների խանութից կատարված գողությունը

01:50, 12 ապրիլ 2019 Իրավական

Ապրիլի 4-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ որ Մոսկովյան փողոցում գործող ժամացույցների խանութից գողություն է կատարվել: Ոստիկանությունից հայտնում են, որ mեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 05.00-ից 06.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով՝ ժամացույցների խանութից գողացել են տարբեր տեսակի ժամացույցներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Ռոման Օ.-ն: Ապրիլի 10-ին, ժամը 18.20-ին, Ռոման Օ.-ն իր վարած «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր