00:00:00

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 52 դեպք

02:40, 11 ապրիլ 2019 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք։ Բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 12, խարդախության 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, մարմնական վնասվածք հասցնելու, թմրամիջոցի հայտնաբերման և տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 3-ական, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման ու ծեծի 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ինքնիրավչության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ապօրինի որսի, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրանյութի իրացման, սպանության սպառնալիքի և ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր