00:00:00

Արարատի մարզի երկու բնակիչ կամավոր զենք-զինամթերք են հանձնել

23:08, 10 ապրիլ 2019 Իրավական

«Զինանոց-2019» եւ «Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 19.15-ին, Վանաշեն գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է օդաճնշիչ հրացան, 5.45 մմ տրամաչափի՝ 84, 7.62 մմ տրամաչափի՝ 43, խոշոր, տարբեր տրամաչափի 22 փամփուշտ եւ ինքնաձիքի 2 դատարկ պահունակ եւ հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել են հանգուցյալ հորը, որը դրանք ձեռք էր բերել ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: «Նելեգալ-2019» եւ «Զինանոց-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում ապրիլի 9-ին, ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել Սայաթ-Նովա գյուղի մի բնակիչ եւ հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ հարմարեցված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինքնաձիգի դատարկ փամփուշտատուփ, «ՌԳԴ -5» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, ձեռքի նռնակի պայթուցիչ, 5 հատ 12.7 մմ, 6 հատ 5,45 մմ եւ 85 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ եւ հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է հորը (մահացել է 1992թ.), ով զենք-զինամթերքը բերել էր ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ, պահել տան հողամասում՝ հողի տակ եւ մոռացության մատնել: Հանձնված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր