00:00:00

Քոչարյանի կալանքի գործով բողոքի քննությունն ավարտվեց. նա երկար ելույթ է ունեցել

21:28, 10 ապրիլ 2019 Իրավական

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունն այսօր ավարտվեց. Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 11–ին՝ ժամը 12։30–ին։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երկորրդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։ Փաստաբանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը երկար և մանրամասն ելույթ է ունեցել և նկարագրել 2008թ. նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի մասին, որոնք պատճառ են հանդիսացել երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր