00:00:00

Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված

21:10, 10 ապրիլ 2019 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշվեց մերժել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի բողոքը` նրա խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ: Մանվել Գրիգորյանը խափանման միջոց կալանավորումը չի փոխվի։ Նշենք, որ նա այժմ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում եւ ստանում է համապատասխան բուժօգնություն: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Մ. Գրիգորյանը 25 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, ինչի դեմ Դատախազությունը վերաքննիչ ատյան ներկայացրել էր միջնորդություն, որը բավարարվել էր: Պաշտպանական կողմն էլ իր հերթին մարտի 19-ին բողոքարկել էր Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը: Ապրիլի 4-ին հրավիրված բողոքի քննության նիստը հետաձգվել էր քննիչի` զբաղվածության պատճառով չներկայանալու, ինչպես նաև` դատախազի միջնորդության հիմքերով. «Դատախազը նոր էր ներգրավվում, և այս պարագայում, որպեսզի ավելորդ խոչընդոտներ չստեղծվեն, մենք հետաձգումը չառարկեցինք»,-ասել էր Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Ապրիլի 8-ին բողոքի քննությունն ավարտվել էր, եւ դատարանը հեռացել էր` որոշում կայացնելու: Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր