00:00:00

ԱԱԾ տնօրենը՝ Սեդրակ Քոչարյանի օգտին դատարանի որոշման մասին

20:48, 10 ապրիլ 2019 Իրավական

Եղել է դատարանի որոշում, որ խախտվել է անմեղության կանխավարկածը: Իրավաբանները կուսումնասիրեն այդ հարցը և ժամկետի մեջ, եթե չորոշվի բողոքարկել Վերաքննիչ դատարանում, օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 5-ին բավարարել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը և արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում: Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր