00:00:00

Ո՞վ է այդ միլիոններն օգտագործողը․ Վանեցյանը՝ կեղծ էջերին հայտնաբերելու «օպերացիայի» մասին

20:09, 10 ապրիլ 2019 Իրավական

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ  զրույցում  չցանկացավ մանրամասներ հայտնել ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան-բաց հասարակություն» կեղծ էջի օգտատիրոջ նկատմամբ հարուցված քրեական գործի մանրամասներից։ «Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի հատկանիշներով, որը եթե բացեք, ուսումնասիրեք, մեջն ամեն ինչ գրված է։ Մանրամասներ չեմ կարող հայտնել, ընթանում է նախաքննություն», - հայտարարեց Վանեցյանը։ Լրագրողներից մեկի հարցին, թե էլ ի՞նչ կեղծ էջեր կան, որոնք կարող են հայտնվել ԱԱԾ-ի թիրախում, Վանեցյանն ի պատասխան նկատեց, որ ԱԱԾ-ն իր անելիքների մասին նախօրոք չի հայտնում։ «Եթե կլինեն էլի կեղծ օգտատերեր, կիմանաք», - հավելեց Վանեցյանը։ Այդուհանդերձ, ԱԱԾ տնօրենը նկատեց, որ մարդն անանուն հանդես գալու իրավունք։  «Մարդու՝ անանուն հանդես գալն իր իրավունքն է, որը խախտել որևէ մեկը չի կարող։ Բայց այլ բան է, եթե այդ մարդը հանդես գալով այլ անձի տվյալներով, փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկատվություն, որի տարածումը պարունակում է հանցակազմ»,- ասաց Վանեցյանը։ Հարցին, թե Փաշինյանը հայտարարել է, որ կեղծ էջեր պահելու համար միլիոններ են օգտագործվել ո՞վ է այդ միլիոններն օգտագործողը, Վանեցյանը պատասխանեց, որ այս պահին նման տվյալ չի կարող հայտնել, քանի որ ընթանում է նախաքննություն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր