00:00:00

Կնոջ մարմնի միջից հայտնաբերել են խոշոր չափի թմրանյութ․ նա այցելության էր գնացել կալանավորի

02:47, 10 ապրիլ 2019 Իրավական

Նուբարաշենի բանտում գտնվող կալանավորին այցելության եկած կնոջ մարմնի միջից հայտնաբերել են խոշոր չափի թմրանյութ։ Նա այն պետք է փոխանցեր սոցցանցով ծանոթացած կալանավորին․ հայտում է Shamshyan.com-ը։ Քրեական է գործը հարուցվել Երևանի բնակիչ 32-ամյա Ք. Դ.-ի նկատմամբ: Ք.Դ.-ն ապրիլի 1-ին այցելել է Նուբարաշենի բանտ, որտեղ խուզարկության է ենթարկվել, որի արդյունքում էլ նրա հետանցքում հայտնաբերվել է «զիփ» փականով թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է թմրամիջոցի նմանվող, 26,9 գրամ քաշով, բուսական ծագման կանաչավուն զանգված: Փորձաքննությամբ պարզվել է, որ այն «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է: Ք.Դ.-ն այդ թմրամիջոցը պետք է փոխանցեր Նուբարաշենի բանտի խցերից մեկում նախնական կալանքի տակ գտնվող 24-ամյա Վ. Ա.-ին, որին նա կարճատև այցելության էր եկել: Պարզվել է նաև, որ Ք.Դ.-ն և Վ.Ա.-ն ծանոթացել են ամիսներ առաջ՝ սոցիալական ցանցի միջոցով, հետո Ք.Դ.-ն մի քանի անգամ այցելել և տեսակցել է Վ.Ա.-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր