00:00:00

Գողացել են Երևանի «ՀԱՊԿ» ինստիտուտի եղևնիները. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

04:00, 09 ապրիլ 2019 Իրավական

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունը դատարան է ուղարկել Երևանի «ՀԱՊԿ» ներկայացուցչական ինստիտուտի եղևնիների գողության վերաբերյալ գործը։ Դեպքը տեղի է ունեցել 2019թ. հունվարի 10–ին։ Ըստ մեղադրանքի՝ Ս. Մովսիսյանը Երևան քաղաքի լենինգրադյան փողոցի 6-րդ հասցեում գործող «ՀԱՊԿ» ներկայացուցչական ինստիտուտի դիմացի կանաչապատ հատվածում տնկված և ինստիտուտին պատկանող երկու եղևնիները խմբի կազմում գաղտնի հափշտակելու դիտավորության շուրջ նախնական հանցավոր համաձայնության գալով իր ընկեր՝ Վարդան Ստեփանյանի հետ, 2019թ․ հունվարի 10-ի գիշերը քաշել պոկելու միջոցով հողից դուրս են բերել թվով 2 եղևնիներ արմատային համակարգով։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 177–րդ հոդվածի 2–րդ ասի 1–ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություն կատարելը) և որպես խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր