00:00:00

Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է

02:14, 09 ապրիլ 2019 Իրավական

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվան հետ կապված՝ հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: Սակայն ՀՔԾ-ից հրաժարվել են պատասխանել, թե գործով ինչ դատավարական կարգավիճակ ունի Վլադիմիր Գասպարյանը՝ նշելով, որ քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ հայտնել չեն կարող: Վլադիմիր Գասպարյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ իրեն առնչվող քրեական գործի մասին կխոսի, երբ տվյալ գործով իրավական կարգավիճակ ունենա: NEWS.am-ի տեղեկություններով՝ գործի նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Հիշեցնենք, որ 2018 թ. դետեմբերի 18-ին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ ոստիկանության նախկին պետը (խմբ. այդ ընթացքում պաշտոնավարել է Վլադիմիր Գասպարյանը), իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խոստացել է միջամտել եւ օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղեւորափոխադրումներին առնչվող խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս խորհրդարանական ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր