00:00:00

Սամվել Ալեքսանյանը չի հարցաքննվել

16:43, 08 ապրիլ 2019 Իրավական

«Ես առհասարակ Համլետ Ղուշչյանին չեմ ճանաչում»։ Այս մասին Irakanum.am-ի  հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, պատասխանելով այն հարցին, թե Համլետ Ղուշչյանը հայտարարել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանն իրեն առևանգել է, ատրճանակ է պահել ճակատին։ Ալեքսանյանը պնդեց, որ նման դեպք չի եղել։ Մեր հարցին, թե այս գործով արդյո՞ք հարցաքննվել եք, գործարարը պատասխանեց, որ՝ ոչ։ Հիշեցնենք, որ հաղորդավար Համլետ Ղուշչյանը հայտարարել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանն իրեն առևանգել է, ատրճանակ է պահել ճակատին։ Նշենք, որ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից մեզ  հայտնեցին, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առևանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ «Հրապարակումները դատախազությունից ուղարկվել են ոստիկանություն ուսումնասիրման, ստեղծված նյութերի արդյունքում մարտի 29-ին հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 38-131 և 131 հոդվածների հատկանիշներով, և գործը ուղարկվել է նախաքննական մարմին»,- հայտնեցին ոստիկանությունից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր